|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անհիմն է որակել Թեհրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին տվյալները։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Արաղչին Իրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին լուրը բացարձակ անհիմն է որակել», – ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Նախարարը նաև զգուշացրել է, որ տարածաշրջանում «խաղաղության և բարեկամության թշնամիները» կարող են գործողություններ իրականացնել կեղծ դրոշի ներքո։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 30–ին Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվել, ինչը չորրորդ նմանատիպ միջադեպն է հակամարտության սրացումից ի վեր