|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ռուսաստանի պետական պարտքը 2025 թվականին աճել է 6.1 տրիլիոն ռուբլով (21%)՝ հասնելով 35.1 տրիլիոն ռուբլու։ Վիճակագրությունը ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հաշվիչ պալատի տվյալներին։
Կառավարության ներքին պարտքը աճել է 6.9 տրիլիոն ռուբլով (29.1%)՝ հասնելով 30.7 տրիլիոն ռուբլու, մինչդեռ արտաքին պարտքը նվազել է 818.4 միլիարդ ռուբլով (15.4%)՝ հասնելով 4.5 տրիլիոն ռուբլու։
Հաշվիչ պալատը եզրակացրեց, որ Ռուսաստանի Դաշնության ներքին և արտաքին պետական պարտքի, ինչպես նաև պետական երաշխիքներով պարտքի 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ սահմանված առաստաղները չեն գերազանցում վտանգավոր սահմանները։
Գործակալությունը նաև հավելեց, որ պետական պարտքի սպասարկման ծախսերը 2025 թվականին կկազմեն 3,2 տրիլիոն ռուբլի