|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Մեզ հասած լուրերով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների դիմաց 24/7 ռեժիմով ինչ-որ մեքենաներ են կանգնած, եւ ինչ-որ մարդիկ` իշխանության «ռազվեդչիկները», շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, նկարահանումներ անում, արձանագրում, թե ով մտավ ընդդիմադիր ուժի գրասենյակ, ով` դուրս եկավ:
Հետո փորձում են ճշտել այդ մարդկանց ինքնությունը, բնակության հասցեն, ապա «բացատրական» զրույցներ, ճնշումներ սկսում նրանց կամ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Նախ փորձում են պարզել, թե ինչու էին գնացել, ինչ կապ ունեն Կարապետյանների հետ, ինչ են ուզել կամ ստացել:
Մեզ պատմեցին, որ մարզերից մեկում մեկ անգամ ընդամենը 15 րոպեով գրասենյակ մտած երիտասարդի հորը հաջորդ օրն իսկ իր հիմնարկի ղեկավարն ասել է` եթե ձեր ընտանիքը կապ ունի «Ուժեղ Հայաստանի» հետ, չես կարող ինձ մոտ աշխատել»: