կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 18:16
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղ հայտնաբերվե՞լ է. հստակ պատասխան Սողոմոնյանից․ Armeniasputnik

Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղ հայտնաբերվե՞լ է. հստակ պատասխան Սողոմոնյանից․ Armeniasputnik

ԶԼՄ–ներում և սոցցանցերում չեն դադարում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին խոսակցությունները, շատերը կարծում են, որ նա լուրջ հիվանդ է, բայց թաքցնում է։ Մյուսները, հակառակը, համոզված են, որ պետության նախկին ղեկավարը ուզում է խուսափել պատասխանատվությունից։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վիճակը լավ է, նա գտնվում է վերականգնողական շրջանում, ավելի հստակ` վերականգնողական փուլ է անցնում, ինչի համար ևս 3-4 օր կպահանջվի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ։

«Ինքնազգացողությունը լավ է, ամեն ինչ պլանավորածի պես է ընթանում, որևէ չարորակ գոյացություն չի հայտնաբերվել, լավ է զգում, տրամադրությունը լավ է», – նշեց Սողոմոնյանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի «Իզմիրլյան» ԲԿ–ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածաբանական հետազոտությունների պատասխանները, և Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջներ, չարորակացման միտումներ չեն հայտնաբերվել։

ԲԿ–ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը ԶԼՄ–ներին հայտնել է, որ «ամեն ինչ բարորակ է, Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրվում է, դրական դինամիկա է նկատվում»։ Սակայն, Չարչյանի խոսքով, «առաջիկա 2-3 օրվա ընթացքում նա հաստատ այստեղ կմնա, քանի որ դժվարությամբ է վերականգնվում»։

Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 8-ին տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ, նա երեք անգամ բուժզննում է անցել։ Սողոմոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ երկրորդ նախագահը լուրջ խնդիրներ չունի, Քոչարյանի առողջական վիճակի որոշ ժամանակ անց ամբողջությամբ կվերականգնվի։ «Ոչ բարդ վիրահատություն է եղել, այն նորմալ է անցել», – ավելի ուշ ասել էր Սողոմոնյանը` չբացելով փակագծերը։

«Իզմիրլյան» ԲԿ–ն նույնպես չի հայտնում, թե ինչ վիրահատություն են արել։