|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրապարակային կերպով պահանջել է ապացույցներ հրապարակել Իրանում սպանվածների՝ Թրամփի հնեչացրած թվերի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, իբր Իրանում 32 հազար մարդ է զոհվել։
«Կատարելով մեր ժողովրդի առջև լիակատար թափանցիկ լինելու խոստումը՝ Իրանի կառավարությունն արդեն հրապարակել է վերջին ահաբեկչական գործողության բոլոր 3117 զոհերի, այդ թվում՝ մոտավորապես 200 անվտանգության աշխատակիցների ամբողջական ցուցակը։
Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր տվյալների ճշգրտությունը, խնդրում ենք տրամադրել որևէ ապացույց»,-գրել է իրանցի դիվանագետը X-ի իր միկրոբլոգում։