|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններին, գրում է.
«Եթե ինձ չընտրեք՝ կլինի պատերազմ։
Մեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ: Երեք անգամ մեր ժողովրդին անցկացրել է պատերազմի սարսափի միջով, Եռաբլուրը մեծացրել է մի քանի անգամ, մեր զինվորներին դարձրել է հաշմանդամ: Սա ցինիզմ է և ստորություն:
Իրականում պատերազմը բացառելու համար մեզ պետք է ուժեղ դիվանագիտություն, մրցունակ պետություն և ուժեղ ղեկավար: Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով, չի կարող բերել ուժեղ և կայուն խաղաղություն։ Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղություն, ապահովված մի քանի երաշխավորների կողմից, առանց նվաստացուցիչ զիջումների։
Մի´ հավատացեք, սուտ պնդումներին։ Թույլ մի´ տվեք, որ վախեցնելով մեզ տանեն փակուղի։
Ուժեղ Հայաստան հնարավոր է։ 76 օրից մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։