|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
Երազում եմ, որ ոչ մի մայր ստիպված չլինի իր երեխային երկրից հանել, բանակում չծառայելու համար:
Երազում եմ, որ ոչ մի կին իր ամուսնուն չճանապարհի արտագնա աշխատանքի ու տարիներով սպասի:
Երազում եմ, որ հայ երիտասարդները չլքեն իրենց երկիրը գնահատված չլինելու պատճառով:
Ես պայքարում եմ իմ երեխաների Հայրենիքը ուժեղ ու խաղաղ պահելու համար: Եվ շարունակելու եմ պայքարել մինչև վերջ: Որքան էլ իշխանական պրոպագանդան մեզ համոզի, թե կինը պետք է տանը նստի ու լռի:
Որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք:
Իսկ դու՞ք ինչպիսի Հայաստանում եք երազում ապրել: