Միասին կարող ենք
կարևոր
580 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-21 12:01
Քաղաքական

ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ հարվածները վտանգավոր նախադեպ են. Աբրահամյան

ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ հարվածները վտանգավոր նախադեպ են. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ իրականացվող հարվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից։

Սա վտանգավոր ու խնդրահարույց հարց է, հատկապես՝ նախադեպի առումով։

Դեռ չեմ ասում, որ թիրախավորվում են ոչ միայն առանձին ընտանիքներ, այլև քաղաքացիական շենքեր ու թաղամասեր, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների շրջանում հսկայական թվով զոհերի։

Իսկ Թեհրանի դպրոցներից մեկին հասցված հրթիռային հարվածը, որի հետևանքով զոհվել էր 160-ից ավելի երեխա, ողբերգության և մասշտաբային աղետի դրսևորում է։

ԱՄՆ-Իսրայել հարձակումը ոչ միայն խոշոր սպառնալիք է տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական ու շատ այլ ուղղություններով»: