|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այսօր կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանն ամենայն հավանականությամբ կքննարկվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հարաբերական հանգուցալուծման հարցը:
Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո ամբողջությամբ իրեն խցկել է Արցախի հարցով գործընթաց և փորձում է իր ազդեցությունը հնարավորինս մեծացնել, ինչն անկասկած մեր շահերին դեմ է:
ՌԴ-ն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է ուկրաինական ճակատի ուղղությամբ, բայց ստիպված պետք է ակտիվացնի իր ջանքերը Հարավային Կովկասում, որովհետև հակառակ դեպքում իրադարձություններն իր համար կարող են անկանխատեսելի ընթացք բռնեն:
Արցախում ՌԴ-ի դեմ իրականացվող ուղիղ կամ միջնորդավորված հարվածները ստիպելու են ՌԴ-ին ակտիվ հակազդեցություն ապահովել»: