|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները խմբակային ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին սիրիական Դեյր Էլ Զոր քաղաքում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը:
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ավիահարվածներ են հասցվել փետրվարի 3-ին Ալ-Մայադին քաղաքի շրջանում: Նշվում է, որ ռմբակոծիչներն օդ են բարձրացել Ռուսաստանի տարածքից և անցել են Իրանի և Իրաքի օդային տարածքով: Խոցման թիրախ են դարձել ահաբեկիչների զինապահեստները:
Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացրել են, որ նշանառության տակ առնված բոոր նպատակակետերը խոցվել են:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ՌԴ ուժերին պատկանող Տու-22Մ3 մակնիշի 6 ռմբակոծիչներ ավիահարվածներ էին հասցրել ԻՊ-ի դիրքերին Դեյր Էլ Զորում: