|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կհարվածի Իրանին. Բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ներկայությունը հասել է պատմական ամենաբարձր կետերից մեկին։ Տեսականորեն ամերիկյան բանակն արդեն վաղը կարող է ռազմական գործողություններ սկսել։
Դատելով ռազմական ներկայության կառուցվածքից՝ Պենտագոնը չի դիտարկում (գոնե այս պահին) ցամաքային որևէ գործողություն, և օպերացիան կրելու է հրթիռային հարվածների բնույթ։
Ինձ համար դեռևս մեկ հարց է բաց մնում՝ արդյոք Ամերիկան հարվածելու է միայն ռազմական և տնտեսական ենթակառուցվածքներին, թե՞ նպատակը Իրանի քաղաքական ղեկավարության տապալումն է։ Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչու ԱՄՆ-ն բաց թողեց ակտիվ հանրահավաքների ժամանակ Իրանին հարվածելու հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ, հաշվարկն այն էր, որ դրանից հետո իրանական իշխանությունն ավելի թուլացած է լինելու՝ ունենալով ավելի ցածր ներքին և արտաքին աջակցություն։
Մի բան փաստ է. եթե պատերազմը սկսվի, այն կլինի պատմության մեջ այս մասշտաբի ԱՄՆ-Իրան առաջին ուղիղ առճակատումը կամ, այլ խոսքերով ասած, լայնամասշտաբ պատերազմը, և դրա հավանականությունը պատմական մաքսիմումի վրա է։
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք կարծես թե չեն ստացվում»։