կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-18 10:22
Հասարակություն

Ինչու են կասեցվել Արթիկ ՔԿՀ պետի լիազորությունները․ «Հրապարակ»

Ինչու են կասեցվել Արթիկ ՔԿՀ պետի լիազորությունները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, 1 ամսով կասեցվել են «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, և կրկին ստուգումներ են սկսվել, երբ ընդամենը վերջերս էին արել և խախտումներ չէին հայտնաբերել: Մեր աղբյուրն ասում է, որ վերևից «վիզ են դրել» «կեղտ» գտնել նրա վրա ու ազատել։

Քրեակատարողական ծառայության 35-ամյա պետ Ծովինար Թադևոսյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է միայն այն արժանիքի համար, որ Սրբուհի Գալյանի մտերիմն է, չի հանդուրժում փորձառու կադրերին, հատկապես՝ նրանց, որոնք հակադրվում են իրեն, առարկում իր հրամաններին, ինչը եղել է Ղազարյանի դեպքում։ Նրան այդ հարցում աջակցում է տեղակալ Սահակ Գրիգորյանը։ Նախ «Արթիկ»-ի ռեժիմի պետ Արթուր Դանիելյանին են ազատել, ստիպել, որ պետի դեմ «ցուցմունք» տա, նա հրաժարվել է ու կորցրել աշխատանքը: Հիմա կենտրոնացել են պետի վրա։

Հիշեցնենք, որ Ղազարյանը մոտ մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնին, այն բանից հետո, երբ բերդում կալանավորներն անհնազանդության գործողություններ էին արել, ազատել էին ղեկավար կազմին և փորձառու կադր համարվող Ղազարյանին, որ մինչ այդ «Սևան» ՔԿՀ պետն էր, տեղափոխել էին «Արթիկ»` կարգուկանոն հաստատելու։

Մեր աղբյուրի պատմելով՝ արշալույսները խաղաղ չեն նաև «Գորիս» ՔԿՀ-ում։ Այստեղ էլ օրերս երկու հերթափոխի աշխատակիցներ միասին ազատման դիմումներ են գրել՝ հոգնելով ստեղծված վիճակից, երբ ամեն անկապ պատճառով ստուգումներ են անում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։