|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
ՀՀ Զինված ուժերում 42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու, որպես ժամկետային ծառայող՝ ԶՈՒ ԳԾ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, մնացած 34-ը այլևս չեն ծառայելու․ սոցցանցում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Զինված ուժերի հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից 8֊ը՝ ժամկետային զինծառայող՝ սարկավագի կարգավիճակով, իսկ 34-ը՝ կամավոր՝ Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականներ, այդ թվում՝ 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավագ»,- մանրամասնել է փաստաբանը:
Արա Զոհրաբյանը խոսել է խնդրի իրավական և բարոյահոգեբանական կողմերի մասին․ ըստ փաստաբանի՝ նախարար Սուրեն Պապիկյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում:
«Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Ինչպես տեսնում ենք նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը: Այս գործընթացի առիթը հանդիսացել է այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին։ Փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, հակառակն են անում»: