|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ինչո՞ւ ենք բոլորս սիրում Եվրոպան, քանի որ բացի բարեկեցությունից, ավելի լավ պայմաններից, այն ազատությունների ու իրավունքների, որոնց և՛ փիլիսոփայական միտքը, և՛ օրենսդրության հիմնական կորիզը ձևավորվում է Եվրոպայում, այնուհետև այն փորձում են կիրառել ամբողջ աշխարհում»,-ԵՄ շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։
«Հայրենիք» կուսակցության երիտթևը, ինչպես նաև քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԵՄ գրասենյակի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել նրանց։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը կալանավորվել են ենթադրյալ «կաշառք տալու» վերաբերյալ շինծու գործով։
Նշելով, որ եվրոպական արժեքները փորձում են կիրառել ամբողջ աշխարհում՝ փաստաբանը հիշեցրեց, որ Հայաստանում էլ հայտարարում են այդ արժեքների մասին, բայց չեն կիրառում։
«Եվրապական երկրներն այդ հանձնառությունը գոնե մինչ այս պահը ունեցել են, որով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող իրավունքները պաշտպանում են ինչպես իրենց երկրներում, այնպես էլ փորձում են աջակցել մնացած երկրներում, և նախկինում քննադատում էին իշխանություններին այդ սահմաններն անցնելու համար։ Հիմա այս ակցիայի նպատակն է եվրոպական կառույցներին հիշեցնելու այդ հանձնառությունների մասին։ Այսօր ունենք իրավիճակ, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաշատ մարդիկ են քաղաքական թեմաներով անազատության մեջ, անգամ մարդիկ, ովքեր քաղաքական չեն, օրինակ՝ Սրբազանները, բայց նրանք էլ են քաղաքական հետապնդման ենթարկվում»,-ասաց Սոս Հակոբյանը։