|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մեր պայքարը շարունակվելու է այն կետից, որտեղից դադարեցվել է, այսինքն՝ հացադուլ ենք սկսում. այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Նա նշում է, որ իշխանությունների հետ մեկ ամիս տևած քննարկումները ոչ մի արդյունք չեն տվել: «Իշխանությունների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ բանակցությունները գնում են ոչ թե կառուցողական ճանապարհով, այլ գնում են ուղղակի գնալու համար: Մեր պահանջն է, որ տարկետման ինստիտուտը պահպանվի այնպես, ինչպես կար նախկինում»,- ասում է Պետրոսյանը:
Ուշագրավ է, որ նախաձեռնության անդամներից Դավիթը մի քանի ուսանողների հետ ընդամենը օրերս է վերադարձել Լեհաստանից, Սորոսի համաժողովից/այդ մասին են փաստում վերջիններիս ֆեյսբուքյան գրառումները, հրապարակված լուսանկարները-խմբ./:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է սահմանափակել տարկետման իրավունքը, ինչի դեմ էլ պայքարում էին ուսանողները: Նրանք նախ դասադուլ էին հայտարարել, իսկ օրեր անց 4 ուսանող հացադուլ սկսեց: Օրենքն ընդունելու օրը՝ նոյեմբերի 15-ին, ուսանողները հանդիպեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որից հետո որոշվեց դադարեցնել պայքարը: