|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀԱԿ-ը պիկետ է կազմակերպել Հանրապետության հրապարակում` «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցի առջեւ, որտեղ պետք է իջեւանի ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:
Ցուցարարների նպատակն էր Համմարբերգի ուշադրությունը սեւեռել Հայաստանում քաղբանտարկյալների գոյության վրա եւ պահանջում ազատ արձակել քաղբանտարկյալներին:
«Ազատություն», «Ազատություն, քաղբանտարկյալներին», «Հիմա» եւ այլ ավանդական կոչերով, ու տարբեր բովանդակությամբ պաստառներով ցուցարարները մոտ մեկ ժամ անցկացրին հյուրանոց առջեւ, իսկ այնուհետեւ շարժվեցին ԵԽ հայաստանյան գրասենյակ` Համարբերգին նամակ փոխանցելու համար:
«Համմարբերգի ականջին հաստատ կհասնի, բայց, այ, սրտին հասնելու խնդիր պետք է լուծենք»,- ասաց Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանը, ավելացնելով, որ արդյունքի կհասնեն այսպես` բարոյական ճնշում գործադրելով: Նա շեշտեց նաեւ, որ մինչ այս Համմարբերգի արածն իրենց չի բավարարել:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ նշեց, որ իրենց պայքարն արդեն իսկ լուրջ արդյունքներ է տվել: «Մենք ի վերջո պարտադրեցինք, որ 150-ից ավելի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն»,- ասաց Զուրաբյանը:









