|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու՝ միտված ընտրակեղծիքների օրինականացմանը: Սա մերժելի է, հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում իրականացնել Ընտրական օրենսգրքում։
Հատկանշական է, որ արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորները առաջարկել են օրակարգում ընդգրկված հարցի քննարկումը կազմակերպել հատուկ ընթացակարգով, ըստ որի՝ նախատեսվում է 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել առնվազն 3-ական ժամ։
Իշխող ուժի այս շուտափույթ նախաձեռնությունը անակնկալի է բերել թե՛ ընդդիմադիր խմբակցություններին, թե՛ լրագրողներին։