Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանի լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ օրակարգ բերել և արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը, պահանջում էինք կառավարությունից` բացատրություններ և հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, որովհետև այս ամենը կաrավարության բացթողումների և օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է․ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները, ապօրինաբար խոչընդոտեց այս նախաձեռնությունը, ավելին՝ իրավական ամենաթողության պայմաններում կրկնակի կալանավորվեց այս պահանջին միացած՝ Սյունիքի պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Դատապարտելով այս իրավական «բեսպրեդելը» և ի նշան բողոքի՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին»,- հայտարարեց նա։