Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Նիկոլ Փաշինյանն իր բազմաժամային ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ու հայ ժողովրդի շահերին։ Այս մաիսն Ազգային ժողովի հերթական քառօրյայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ իրենք պահանջում են անմիջապես ու անմիջականորեն Ազգային ժողովը հանապատասխան քննարկումներ իրականացնի ու գնահատականներ հնչեցվի։
Ընդդիմադիր պատգամավորը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Նկատի առնելով, որ դուք նաև Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք հերթական նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարություններն ու գնահատական հնչեցնել մեր կողմից գնահատվող հակապետական, հակազգային մոտեցումներին արված Նիկոլ Փաշինյանի կողմից»։