|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և անկախության պահպանման կարևորությունը, ինչպես նաև կայունության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին աջակցելը։
Կողմերն ընդգծել են սիրիական պետությունում քրդերի իրավունքների և պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությունը։
Նախագահները համաձայնել են շարունակել համագործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում և դրա սպառնալիքների վերացման գործում։
Նրանք իրենց ընդհանուր ձգտումն են արտահայտել՝ տեսնելու ուժեղ և միասնական Սիրիա, որը կարող է դիմակայել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին։
Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր՝ շեշտելով Սիրիային դեպի ավելի լավ ապագա շարժվելու նոր հնարավորություն տալու կարևորությունը։