|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն Ազգային ժողովում ընդունել է քաղաքացիներին։
«Մեր հայրենակիցներին մտահոգում էր գյուղատնտեսության, անասնապահության բարձիթողի վիճակը, կադաստրային, ինչպես նաև՝ քաղաքային կառավարման հետ կապված խնդիրները։
Գովելի է, որ բացի կոնկրետ խնդիրներից, մեր քաղաքացիներին, առաջին հերթին, հուզում է երկրում տիրող իրավիճակը, անվտանգային հարցերը, Բաքվում պահվող գերիների ճակատագիրը։
Նրանցից շատերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին միանալու արժանապատվության վերականգնմանն ուղղված պայքարին»։