|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի իշխանությունները Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահվան կապակցությամբ երկրում մարտի 6-ին ազգային սուգ են հայտարարել. հայտնում է РБК-ն:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին, որում ցավակցություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, Չավեսի ընտանիքին ու աշխարհի բոլոր ժողովուրդներին: Իրանի առաջնորդը, ով Չավեսին իր ընկերն ու «արևմտյան իմպերիալիզմի» դեմ պայքարում գլխավոր դաշնակիցն էր համարում, Չավեսին բնութագրել է որպես նահատակ, ով իր ողջ կյանքը նվիրել է իր ժողովրդին եւ համամարդկային ու հեղափոխական արժեքների պաշտպանությանը:
Ըստ իրանական ԶԼՄ-ների` Ահմադինեժադը հնարավոր է Վենեսուելա մեկնի` Չավեսի թաղման արարողությանը մասնակցելու:
Հուգո Չավեսի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել նաև Բելառուսում: