Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակությանը համոզել է, թե Հայաստանի հետ հնարավոր ցանկացած պատերազմ, իբր, տևելու է ընդամենը մի քանի օր։
Այս առումով արհեստածին Ադրբեջանի առնվազն հասարակությունը պատրաստ չէ և չի էլ ցանկանում ունենալ լայնածավալ պատերազմ, որովհետև դեռ թարմ են 44-օրյա և Արցախի 1-օրյա պատերազմների ընթացքում մեր հասցրած խորը վերքերը։
Նման պատերազմն ավելորդ ռիսկայնություն է պարունակում նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել դրա միանաշնակորեն հեշտ և հաղթական ելքը Բաքվի բաշիբոզուկների համար, ինչը հղի է անձամբ Բաքվի բռնապետի իշխանության սասանման վտանգով։
Հետևաբար, Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել։
Այս առումով թշնամու զսպման շատ արդյունավետ գործիքակազմ կարող է դառնալ բոլոր ուղղություններով այնպիսի ներհայաստանյան պատրաստությունը, որի պայմաններում Հայաստանի վրա հարձակման դեպքում Բաքվի բարբարոսական վարչախումբը աներկբայորեն բախվելու է հենց լայնածավալ և անկանխատեսելի ելքով պատերազմի, ինչի ցանկությունը իրականում չունեն ո՛չ արհեստածին Ադրբեջանի հասարակությունը, ո՛չ էլ Բաքվի բռնապետն անձամբ»: