Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանը միջազգային ասպարեզում Ուկրաինայի բարեկամը և հուսալի գործընկերն է. հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019-ի դեկտեմբերին Ադրբեջանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ մեր պետությունների միջև հարաբերությունները ստուգված են ժամանակով։ Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի ղեկավարությանը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շարունակական աջակցության համար»,- ասել է ուկրաինական ԱԳՆ-ն ՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը գտնվում է տասը երկրների խմբում՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Լիտվայի, Լեհաստանի և Թուրքիայի հետ, որոնց հետ Ուկրաինան պատրաստ է զարգացնել ռազմավարական գործընկերությունը:
«Նման գործընկերության հիմնական նպատակներն են` մեր պետության տարածքային ամբողջականության վերականգնումը, տարածաշրջանային անվտանգության և էներգետիկ անկախության ամրապնդումը, տրանսպորտային ներուժի զարգացումը, տարբեր արդյունաբերություններում համատեղ լայնածավալ նախագծերի իրականացումը, ինչպես նաև մեր երկրների միջև տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հետագա զարգացումը:
Այս համատեքստում պետք է առանձին նշել ուկրաինա-ադրբեջանական համագործակցությունը էներգետիկ ոլորտում, որի շնորհիվ Ուկրաինան իր էներգետիկ հաշվեկշռում ամբողջովին փոխարինել է ռուսական նավթը ադրբեջանական նավթով:
Համագործակցության այլ խոստումնալից ոլորտներից կարելի է առանձնացնել մաքսային ոլորտը, մասնավորապես`փորձի և առաջատար տեխնոլոգիաների փոխանակումը մաքսային գործունեության ոլորտում»,- նշել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը: