Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 167 մլն 808 հազար 497 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 483 հազար 711-ից: Ապաքինվել է ավելի քան 148 միլիոն 981 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 33 մլն 898 հազար 237 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 604 հազար 113 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 26 մլն 930 հազար 220-ի, մահերինը՝ 306 հազար 865-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 16 միլիոն 083 հազար 573 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 449 հազար 185 մարդ:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 603 հազար 666 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 108 հազար 596 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Թուրքիան է 5 մլն 194 հազար 010 հաստատված դեպքով, 46 հազար 446 մահերի թվով:
Տասնյակում են Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Գերմանիան, Իսպանիան:
Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 843 հազար 523 վարակվածության ընդհանուր, 78 հազար 848 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 337 հազար 961-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 4 հազար 639 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը 98-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 991 է, որից ապաքինվել է 86 հազար 030-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը: