կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 12:52
Աշխարհ

Ես փորձել եմ բարձրացնել Ղրիմի հարցը, սակայն Պուտինը չի ցանկանում քննարկել այն. Զելինսկի

Ես փորձել եմ բարձրացնել Ղրիմի հարցը, սակայն Պուտինը չի ցանկանում քննարկել այն. Զելինսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինիսկին հայտարարել է, որ բանակցություններին Նորմանդական ձևաչափը արդյունավետ չէ. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Զելինսկին նշել է, որ Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է բանակցությունների ձևաչափի հարցը և ցանկացել է այդ հարցը քննարկել նաև Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Ռուսաստանը չի ցանկանում քննարկել այդ հարցը։ Ըստ նրա՝ Նորմանդական ձևաչափը արդյունավետ չէ, քանզի չի անդրադառնում Ղրիմի հարցին։

Ուկրաինացի առաջնորդը նաև հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կվերանան այն ժամանակ, երբ Ռուսաստանը վերադարձնի Ղրիմն ու Դոնբասը։