կարևոր
766 դիտում, 49 րոպե առաջ - 2025-11-26 20:13
Հասարակություն

Հրդեհները նույնիսկ հանգցնելուց հետո միտում ունեն նորից բռնկվելու․ «Բնապահպանի տուն»

Հրդեհները նույնիսկ հանգցնելուց հետո միտում ունեն նորից բռնկվելու․ «Բնապահպանի տուն»

 «Բնապահպանի տուն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է․

«Հրդեհները նույնիսկ հանգցնելուց հետո միտում ունեն նորից բռնկվելու։ Այնպես որ միանշանակ պատասխան այն մասին, որ դրանք նորից չեն թեժանալու լինել չի կարող։ Այսօր ստացել ենք 100-ից ավելի զանգեր կամավորների կողմից։ Անչափ շնորհակալ ենք բոլորիցդ։ Անհրաժեշտության դեպքում նորից կխնդրենք միանալ։ Այսօրվա օգնել ցանկացողների քանակն ուղղակի ոգևորիչ էր։ Այսօր շատ լավ ու բարի, բնասեր ու հայրենասեր մարդկանց հետ ծանոթացանք»։

Ավելի վաղ նախաձեռնության անդամները կոչ էին արել քաղաքացիներին՝ միանալ Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքներին։