կարևոր
3334 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 16:55
Քաղաքական

Ինչ ուզում եք՝ արեք, բայց պատգամավորին պետական գաղտնիք իմանալու իրավունքից չե՛ք կարա զրկեք․ Արմեն Ռուստամյան

Ոչ ոք իրավունք չունի պատգամավորին զրկել իր պարտավորություններն ու իրավունքներն իրացնելու սրբազան գործունեությունից։ Պատգամավորը չի կարող զրկվել ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից, բայց մենք իրեն զրկում ենք, որովհետև ինքն այդ թույլատվությունը չունի, ո՞վ է այդ իրավունքը տվել այդ գլխավոր սահմանադրական իրավունքից պատգամավորին զրկել։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այս շփոթը պետք է վերացվի, չի կարող սա երկար շարունակվել, չի թույլատրվում նաև քվեարկել։ Այսինքն որոշումներ կայացնելու հիմնական լեգիտիմությունը պատգամավորի քվեարկությունն է, մենք թույլ չենք տալիս, որ պատգամավորը քվեարկի։ Ինչ-որ հարց ենք քննարկում, փակ ենք համարում նիստը, պատգամավորներ կան, որ չունեն այդ իրավունքը և դուրս են գալիս այդ նիստից, իրավունք էլ չունեն քվեարկելու։ Կամ ԱԺ կանոնակարգում գրեք այդ բացառությունները, որ նիստերին չեն կարող մասնակցել այս, այս դեպքերում։ Այդ պարագայում ԱԺ կանոնակարգը դուք թերի եք փոխել, փոխեք ամբողջությամբ, որ մենք հասկանանք, որ կան  2 կարգի պատգամավորներ։ Եթե դուք դա գրեք, մենք անպայման կդիմենք ՍԴ և կստանանք շատ հստակ պարզաբանում, որ սա պատգամավորի սրբազան իրավունքն է։ Գնացեք ինչ ուզում եք արեք, բայց այդ իրավունքից ո՞նց կարող եք զրկել պատգամավորին»,- ասաց նա։