կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-05 17:22
Քաղաքական

ԲԴԽ-ն հերքել է դատավոր Վահագն Մելիքյանին սպառնալու վերաբերյալ տեղեկատվությունն առանց նրա դիրքորոշումն իմանալու. Մ. Պողոսյան

ԲԴԽ-ն հերքել է դատավոր Վահագն Մելիքյանին սպառնալու վերաբերյալ տեղեկատվությունն առանց նրա դիրքորոշումն իմանալու. Մ. Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է.

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՐՔԵԼ Է ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԻՄԱՆԱԼՈՒ

Երկու օր անընդմեջ ԶԼՄ-ներով տարածվում են արժանահավատ տեղեկություններ առ այն, որ ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։ Ըստ հրապարակումների՝ ԱԱԾ-ում դատավոր Վահագն Մելիքյանին ցույց է տրվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և այն չհրապարակելու դիմաց պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչության նոր միջնորդությունը։

 

Սակայն Բարձրագույն դատական խորհուրդը հերքեց այս արժանահավատ տեղեկատվությունը՝ այն գնահատելով որպես «ակնհայտ ցինզիմ դատական իշխանության նկատմամբ»։

Այսօր դատական նիստի ընթացքում պաշտպանական թիմը խնդրեց դատավոր Վահագն Մելիքյանին պարզաբանել, թե արդյոք ԶԼՄ-ներով նշված արժանահավատ տեղեկատվությունը հրապարակվելուց հետո որևէ պետական մարմին կապվել կամ հարցել է ուղղել դատավոր Վահագն Մելիքյանին։ Վահագն Մելիքյանը տվեց բացասական պատասխան։

Իմ ճշգրտող հարցին, թե արդյոք ԲԴԽ-ից չեն փորձել կապվել իր հետ, դատավոր Վահանգ Մելիքյանը կրկին տվեց բացասական պատասխան։

ՀԻՄԱ ՀԱՐՑԵՐ՝

1) Ինչի՞ հիման վրա է Բարձրագույն դատական խորհուրդը հերքել նշված տեղեկատվությունը, եթե անգամ փորձ չի եղել կապվել դատավոր Մելիքյանի հետ,

2) արդյո՞ք նման եղանակով հերքումը չի հավաստում հրապարակված տեղեկատվության արժանահավատությունը»: