կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-15 13:59
Հասարակություն

Հասարակությունն իրավունք ունի իմանալու` ումից է ստանում իր համար կարևոր տեղեկությունը. Բորիս Նավասարդյան

Հասարակությունն իրավունք ունի իմանալու` ումից է ստանում իր համար կարևոր տեղեկությունը. Բորիս Նավասարդյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այն տեսակետին է, որ լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը մեր երկրում շարունակում է արդիական մնալ:

«Եթե ուզում ենք, որ լրատվամիջոցներն արդար դաշտում խաղան, ապա պետք է նրանց գործունեության թափանցիկությունը տեսանելի լինի: Ե՛վ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո ակնհայտ է, որ քաղաքական ուժերն իրենց պայքարում առաջին հերթին շեշտը դնում են լրատվամիջոցների հետ աշխատանքի վրա, իսկ այս պարագայում ճիշտ կլինի, որ  լրատվամիջոցների իրական սեփականատերերը բաց խաղան հասարակության հետ»,- ասաց նա:

Ըստ նրա` ,ենք մշտապես ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ցանկացած նոր իշխանության գալուց հետո տեղի է ունեցել լրատվամիջոցների վերաբաշխում, սակայն, գործող իշխանության գալով, նման բան տեղի չունեցավ:

Լրատվամիջոցների իրական սեփականատերերին բացահայտելու խնդրի վերաբերյալ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց, որ հասարակությունն իրավունք ունի իմանալու` ումից է ստանում իր համար կարևոր տեղեկությունը: «Իհարկե, դա բոլորովին չի նշանակում, որ դա բերելու է ռեպրեսիվ մեթոդների կիրառման, եթե, օրինակ, ընդդիմադիր գործիչն ասում է, որ այս կամ  այն լրատվամիջոցն իմն է։ Բայց հստակ է, որ ամեն ինչ պետք է թափանցիկ լինի, իսկ այնտեղ, որտեղ կտեսնենք քաղաքական ճնշումներ, քաղհասարակության և լրատվամիջոցների կողմից հակահարված կհասցնենք»,- նշեց նա: