|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հրաման է ստորագրել, որը հնարավորություն կտա վարչակազմին` տեղեկություն ստանալու, թե որքան ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիներ են բնակվում երկրում` չդիմելով 2020-ին բնակչության հաշվառման մեջ քաղաքացիության մասին հարցին. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը արգելափակել էր բնակչության հաշվառման մեջ «քաղաքացիություն» սյունակի ավելացումը, թեև պնդում էր ԱՄՆ նախագահը: Դատարանը վճռել է, որ այդ քայլին գնալու համար հիմքերը բավարար չեն:
Բացի այդ` Թրամփը հրահանգել է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է ապահովի բնակչության 100 տոկոսի քաղաքացիության պարզումը: