Փոխարժեքներ
17 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.48 |
EUR | ⚊ | € 445.78 |
RUB | ⚊ | ₽ 4.8299 |
GBP | ⚊ | £ 513.67 |
GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր թիվ 97 երթուղին սպաարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնկացությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11:00-ի սահմաններում ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում ավոտեմքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արայիկ Առուստամյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են իրականացնում: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Ավտոբուսում եղել են մի քանի ուղևորներ, որոնք բարեբախտաբար չեն տուժել: