Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Նիկոլն ու նիկոլները Արցախը հանձնեցին, Եռաբլուրն ու Եղբայրականը քաղաքներ դարձրեցին, Արցախի ռազմաքաղաքական վերնախավից ազատվեցին ու վստահ, որ ալիևի հետ հային հաղթեցին, այլևս սահմաններ չեն ճանաչում. քոչվոր ցեղի առաջնորդի Երևանը «էրիվան» անվանելը ճիշտ են համարում ու հավելում. «վայ, մենք ասել ենք, որ Նախիջևանը Հայաստան ա, որ Ղարաբաղը Հայաստան ա…» ու հաջորդում, որ ադրբեջանի հետ առանց միջնորդների երկխոսությունն ընդունելի է իրենց համար:
Այս անհայտ ծագումով ու անցյալով մարդիկ, երբ աշխարհում բոլորը փորձում են ուժեղանալ, իրենք կոկորդ են պատռում, որ թղթի վրա գրված «խաղաղությունն» են բերելու, որտեղ Հայաստանն ամբողջական չի լինելու, իսկ Արցախ չի էլ եղել…
Ու իրենք հաջողելու են, քանի դեռ իրենցից վախեցողներ ու համագործակցողներ կան Արցախի պաշտոնյաների մեջ, քանի դեռ հայեր կան, որ սրանց ստերը ճշմարիտ ընդունելով «նախկիններից» սարսափում են…իսկ «նախկինների» օրոք Հայրենիք ունեինք, մայրերը երջանիկ էին, զավակները՝ ողջ…»: