| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մայիսի 13-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինի` Հայաստան կատարած այցի շրջանակներում այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում նրան ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հատուկ ուշադրության են արժանացել 2016 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը և օրակարգի քննարկվելիք հարցերը, ինչպես նաև բազմակողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղիները:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը գեներալ-մայոր Յուրի Դաշկինին մաղթել են հաջողություն պատասխանատու ծառայողական գործունեության ընթացքում: