Փոխարժեքներ
06 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.58 |
EUR | ⚊ | € 446.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6044 |
GBP | ⚊ | £ 513.46 |
GEL | ⚊ | ₾ 140.78 |
Այսօր Վարանկաթաղի հերոսների հիշատակի օրն է։ Պռոշյանի Զորաց Պանթեոն ու Եռաբլուր էին այցելել Վարանկաթաղի բարձունքը գրաված հերոս նահատակների հարազատները, կուսակցական ու մարտական ընկերները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։
Հոկտեմբերի 2-ին Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքեր մեկնած ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 2-րդ վաշտի 22 և 1-ին վաշտի (այն Արցախի հյուսիսային դիրքեր էր մեկնել սեպտեմբերի 27-ին) 2 կամավորականների առավոտը հոկտեմբերի 6-ին բացվեց վերջին անգամ: Վարնկաթաղ (Լուլասազ, մինչ 2002 թ.՝ Հակոբ Կամարի) գյուղին հարող ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը թուրք-ադրբեջանական զինված ստորաբաժանումների համար կարևորագույն նշանակություն ուներ: Եվ գործի դրվեց թուրքական լավագույն սպառազինությամբ հագեցած ստորաբաժանման ողջ ներուժը՝ նվաճելու այն: Վարնկաթաղի պաշտպանության, իսկ այնուհետև՝ դեպի բարձունք ծավալված թշնամուն հետ մղելու, հակագրոհի ծանր և անհավասար մարտերում նահատակվեցին՝
Մհեր Հարությունյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար)
Դանիել Թովմասյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արշակ Մելիքյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Նարեկ Սահակյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Քրիստափոր Արթինը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Գևորգ Հաճյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Աբրահամ Բարնջյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Վիգեն Մուրադյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Տավրոս Աբրահամյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Մանուկ Մարգարյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Հովհաննես Պետրոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Երվանդ Թադևոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Մանուկ Թորոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Գոռ Սարգսյան (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արման Խաչատրյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Կարեն Բադալյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Ալբերտ Խառատյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արայիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Սուրեն Հովսեփյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Ալիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Սուրեն Վանցյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արկադի Իսրայելյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Տիգրան Ասատրյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ)
Արկադի Միսկարյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ):
Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նահատակ 24 հայորդիներից Մհեր Հարությունյանը պարգևատրվեց Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Քրիստափոր Արթինը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացյալ 22-ը՝ Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով: