կարևոր
745 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-29 17:41
Աշխարհ

Իրանական Չաբահար նավահանգիստ. «նոր» Եվրասիայի հավաքման կետի ճանապարհին

Իրանական Չաբահար նավահանգիստ. «նոր» Եվրասիայի հավաքման կետի ճանապարհին
Ուզբեկստանը մտադիր է Օմանի ծոցում իրանական Չաբահար նավահանգիստն օգտագործել Հնդկաստանի հետ առեւտրի համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է վերջերս Թեհրանում Ուզբեկստանի, Իրանի եւ Հնդկաստնի արտաքին քաղաքական գերատեսչւոթյունների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: Մի քանի օր առաջ ուզբեկական ընկերությունները պարտավորվել էին արդեն 2025 թ-ին գնել 300 հազար տոննա իրանական պողպատ։Նոր առեւտրային երթուղին Տաշքենդի կողմից դիտարկվում է ոչ միայն Նյու Դելիի հետ առեւտրի ընդլայնման տեսանկյունից, այլեւ որպես Հնդկական օվկիանոս դուրս գալու հնարավորություն: Դեպի ծով ելք չունեցող Ուզբեկստանն այդպիսով կարող է հասնել մակրոտարածաշրջանային մակարդակի։Հայտնի է՝ Թեհրանում կայացած հանդիպմանը շոշափվել են տնտեսական կապերի ամրապնդման հեռանկանրերը, ինչպես նաեւ երկրների միջեւ տրանսպորտային փոխկապակցվածության բարելավումը: Չաբահար նավահանգստի առաքելությունն է դառնալ կարեւոր հանգույց եւ առանցքային կապող օղակ Իրանի, Հնդկաստանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների միջեւ ապրանքների փոխադրումն արագացնելու համար: Վերջինս հատկապես արդիական է, քանի որ թույլ կտա զգալիորեն խնայել առաքման կամ փոխադրման ժամանակը, ինչպես նաեւ նվազեցնել տրանսպորտային ծախսերը, էլ չասած,  տարածաշրջանային առեւտրի զարգացման համար պոտենցիալ նոր հնարավորությունների բացման մասին։ Փաստորեն, Չաբահար կարող է իրական այլընտրանք դառնալ «ավանդական» ծանրաբեռնված եւ թանկ երթուղիներին՝ Կենտրոնական Ասիային ապահովելով ուղիղ մուտք դեպի Հնդկական օվկիանոս: Ավելին, համաշխարհային հանրությունն ականատես է եղել ուշագրավ սյուժեի առաջխաղացմանը, որը սկիզբ է առել դեռեւս 2024 թ-ի մայիսին։

Ավելի վաղ թե Economic Times-ը հայտնել էր՝ Նյու Դելին եւ Թեհրանը Չաբահար նավահանգստի կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել առաջիկա տասը տարիների ընթացքում, որը նախատեսում է համաձայնագրի ժամկետի ավարտից հետո ավտոմատ երկարաձգում: Հատկանշական եւ խորհրդանշական է, որ Հարավային Ասիայի առանցքային դերակատար Հնդկաստանն առաջին անգամ ստանձնեց արտասահմանյան նավահանգստի կառավարման պարտավորություններն ու պատասխանատվությունը: Միջոցառումը լուսաբանող հնդկական լրատվամջոցների կարծիքով՝ ստորագրված համաձայնագիրը վճռորոշ աշխարհաքաղաքական քայլ էր Իրանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչը կարող է լուրջ տարածաշրջանային հետեւանքներ ունենալ: Չի բացառվում՝ Մոդիի կառավարությունը ձգտում է մրցակցել պակիստանյան Գվադար նավահանգստի հետ, որտեղ ուժեղ է Չինաստանի ներկայությունը: Ի վերջո, Իսլամաբադն ու Դելին վաղուց են մրցակցում համաշխարհային առեւտրի կայունությունն ապահովող հենակետերի եւ կետերի համար:

Չաբահար նավահանգիստը բաղկացած է երկու հիմնական նավահանգստային համալիրներից՝ Շահիդ Քալանթարին եւ Շահիդ Բեհեշտին։ Հնդկաստանը մեծ ներդրումներ է կատարել դրանցից երկրորդի՝ Շահիդ Բեհեստիի զարգացման մեջ՝ այն համարելով Պակիստանը շրջանցելու եւ Աֆղանստանի եւ Կենտրոնկան Ասիայի շուկաներ ուղղակիորեն մուտք գործելու հիմնական տարր:

Բայց ավելի ուշագրավ է մեկ այլ բան. Գործարքի կնքման նախօրեին Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ճեպազրույցում հայտարարել է՝ Իրանի Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման վերաբերյալ Հնդկաստանի եւ Իրանի համաձայնությունը չի »ազատվում» ամերիկյան պատժամիջոցներից: Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այսօր Թեհրանի հետ համագործակցող ցանկացած խաղացող «պետք է գիտակցի պոտենցիալ ռիսկը, որին ենթարկվում է, ինչպես նաեւ պատժամիջոցների պոտենցիալ ռիսկը»:

Դրանից հետեւում է, որ միայն Հնդկաստանը չէ, որ այդքան էլ տպավորված չէ Սպիտակ տան սպառնալիքներին եւ շանտաժին. այժմ նրան է միացել նաեւ Ուզբեկստանը, որը Կենտրոնական Ասիայի առանցքային խաղացողն է մի շարք չափորոշիչնեով եւ ցուցանիշներով: Կարծում ենք՝ Տաշքենդի պահվածքն ակնհայտորեն օրինակ կդառնա տարածաշրջանի մյուս երկրների համար։

Պետք է հաշվի առնել, որ այսօր հենց Ուզբեկստանի տնտեսությունն է առավել հավասարակշռված թվում հարեւան երկրների համեմատ։ Վերջին տասնամյակների ընթացքում հանրապետւոթյան իշխանությունները, չնայած զգալի դժվարություններին, հիմնականում կարողացել են պահպանել մի շարք արդյունաբերություններ եւ արդյունաբերություններ՝ չբացառելով այնպիսի խորհրդային «ժառանգություն», ինչպիսին է Չկալովի անվան Տաշքենդի ավիացիոն արտադրական միավորումը եւ այլն: Ի դեպ, այս շաբաթ նախագահ Միրզիյոեւը հայտարարեց Ուստյուրտում գազի խոշոր հանքավայրի բացման մասին (ավելի վաղ ալիեւը հիշատակել էր Ուզբեկստանից սպասվող »լավ նորությունների» մասին, եւ ահա դրանք հետեւեցին)։ Պետության ղեկավարի խոսքով՝ սա հայրենական արդյունաբերության պատումթյան մեջ նման մասշտաբի առաջին հայտնագործությունն է 6,5 հազար մետր խորության վրա հորատման ժամանակ:Միրզիյոեւը նաեւ նշել է՝ տվյալ տարածաշրջանում կենտրոնացված է վոլֆրամի, մոլիբդենի, ցինկի եւ տիտանի համաշխարհային պաշարների 10-15 տոկոսը:

Երկրի իշխանությունների խոհուն եւ առաջանցիկ քաղաքականության շնորհիվ Ուզբեկստանի դերն ու նշանակությունը վաղուց դուրս են եկել տարածաշրջանի սահմաններից։ Տաշքենդը լայնաֆորմատ համագործակցություն է զարգացնում ուժի բոլոր կենտրոնների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ Հնդկաստանի, ինչպես նաեւ տարածաշրջանի հարեւանների եւ «թյուրքական պետությունների կազմակերպության» գործընկերների հետ: Չաբահարի համատեքստում, պետք է խոստովանել, որ շատ աշխատանք կա անելու, քանի որ բեռնափոխարդումների ծավալների սպասվող աճին դիմակայելու համար Ուզբեկստանն ու Իրանը կապող երկաթուղային երթուղիները լուրջ արդիականացման կարիք ունեն։ Նախքան Իրան հասնելը, Ուզբեկական բեռները պետք է անցնեն կամ անհանգիստ Աֆղանստանով, կամ Թուրքմենստանով, եւ Տաշքենդը ջանքեր է գործադրում երկու երթուղիների թողունակությունը մեծացնելու համար: 2024 թ-ին «Ուզբեկական երկթուղիները» թուրքմենստանցի գործընկերների հետ հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է բեռնափոխադրումների ընդլայնում։ Տաշքենդում հայտարարել են Տրանսաֆղանական երկաթուղու նախագծի վրա աշխատանքների մեկնարկի մասին: Իր հերթին, Իրանը հուլիսին հայտարարել էր՝ կբացի կամ կընդլայնի երկաթուղային հաղորդակցությունը Աֆղանստանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի հետ, սակայն տարիներ կանցնեն, մինչեւ ընդլայնման ծրագրերից որեւէ մեկը կյանքի կոչվի…

Թեհրանում կայացած հանդիպմանը առանձին ուշադրություն է դարձվել Հնդկաստանը Ռուսաստանի եւ Եվրասիական մայրցամաքի այլ երկրների հետ կապող «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) զարգացմանը, որը կարող է իրական այլընտրանք դառնալ ավանդական տրանսպոտային ուղիներին՝ բարձրացնելով արագությունը եւ նվազեցնելով փոխադրումների արժեքը:

Ուշադրություն է հրավիրում իր վրա եւ այն, որ բացի տնտեսական հարցերից, նախարարները որոշել են ստեղծել ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցության միասնական մեխանիզմ: Այս նախաձեռնությունը կոչված է բարձրացնել անվտանգությունը տարածշրջանում եւ ապահովել անդրազգային սպառնալիքների կանխմանն ուղղված գործողությունների համակարգումը, որոնք հազիվ թե նվազեն մոտ ժամանակներս՝ մշտապես սնվելով տարածաշրջանին խորթ արտատարածաշրջանային դերակատարներով:

Մոտ ապագայում նախատեսվում է համատեղ նախագծերի ակտիվացում առեւտրի, լոգիստիկայի եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտներում, ինչը եւս մեկ անգամ հաստատում է՝ տարածաշրջանայնացումը եւ ինտեգրումը շարունակում են մնալ համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների գլխավոր միտումները:Այս գործընթացի օրգանական մասը, եթե ոչ ամբողջ հետխորհրդային տարածքը, ապա գոնե դրա մեծ մասը: Իզուր չէ, որ դեռեւս 2024ի օգոստոսին հայտնի դարձավ Հայաստանի, Իրանի եւ Հնդկաստանի կողմից ԵԱՏՄ ապրանքներ առաքելու նոր առեւտրային երթուղու հնարավոր գործարկման մասին։ Խոսքը՝ անխափան արագընթաց երթուղու ստեղծման, ինչպես նաեւ նոր լոգիստիկ ուղիների եւ հանգույցների գործարկման մասին է։ Մասնավորապես, ենթադրվում է՝ բեռները Հնդկաստանից կուղեւորվեն նույն Չաբահար, որը Թեհրանի հետ համատեղ օգտագործում էր Երեւանը, յանուհետեւ ցամաքով կհասնեն Հայաստան, որտեղից ապրանքները կարող են ուղեւորվել Վրաստան, այնուհետեւ Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ, կամ էլ Բուլղարիայի եւ Ռումինիայի նավահանգիստներ։  Նոր երթուղին պետք է թույլ տար Հնդկաստանին եւ Պարսից ծոցի երկրներին 25%-ով կրճատել լոգիստիկայի ծախսերը:

Մեկ տարի առաջ Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Աթաբակը «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսւոթյուն» պանելային քննարկման ժամանակ հայտարարել էր՝ Թեհրանը պատրաստ է Չաբահար մուտք գործել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներին: Այսպիսով, իրանական այս նավահանգիստը աչքի առաջ վերածվում է տարածաշրջանային յուրօրինակ «եռման կետի», պետությունների եւ տնտեսվարող սուբյեկտների փոխադարձ շահերի եւ հանդիպումների, որոնք ոչ թե խոսքով, այլ գործով պատրաստ են սեփական ձեռքերով կառոցել ընդհանուր եվրասիական ապագան եւ պատասխանատվություն ստանձնել դրա համար:

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի