կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 23:25
Տնտեսական

Բելառուսը պատրաստ է Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել

Բելառուսը պատրաստ է Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում  հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության  և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին  վերաբերող հարցեր:

 «Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները քաջածանոթ  են, բացի այդ  այն նաև մատչելի է »,- նշել է Իգնատի Առաքելյանը:

 Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել կազմել  մասնագետների խումբ, որոնք կայցելեն Հայաստան՝ տեղում կուսումնասիրեն շուկան, կծանոթանան Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:

 Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը նշել  է, որ բելառուսական կողմը կարող է  տարածաշրջանին համապատասխան կոմբայններ արտադրել, ինչպես նաև պատրաստ են Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել, որը հնարավորություն կտա  ավելացնել գյուղտեխնիկայի իրացման ծավալները՝ համապատասխան պայմանների դեպքում դրանք Հայաստանի հարևան  երկրներին ևս մատակարարելու համար:

 Կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս: