Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ Եռաբլուր պանթեոնը բազմամարդ էր, նահատակ հերոսների սխրանքը վերարժեվորելու, նրանց վառ հիշատակը հարգելու նպատակով Եռաբլուրում էին Արցախի Հանրապետության ղեկավար կազմը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի թեմի առաջնորդը, Արցախի ԱԺ պատգամավորները, նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին։
Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը, մյուս բնակավայրերը և խաղաղ բնակչությանը։
Պատերազմից 5 տարի է անցել, սակայն պաշտոնական հստակ տվյալներ չկան զոհերի, վիրավորների և անհետ կորածների թվի մասին։ Ըստ պաշտոնական հրապարակման, զոհվել է 3809 անձ։
Եռաբլուրում Yerkir.am-ը զրուցել է Արցախի հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։