կարևոր
769 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-27 11:57
Քաղաքական

Այս մարդիկ սառը հաշվարկով ու լայնաբերան ժպիտներով Եռաբլուրը դարձրել են քաղաք, էստեղ մեր էրեխեքն են հանգչում․ Մետաքսե Հակոբյան

Այսօր 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։

«Եռաբլուր» պանթեոնում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը իշխանության ներկայացուցիչների հասցեին վանկարկեց՝ «այ մարդասպաններ, արյան մեջ թաթախվածներ»։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Չկարողացա էմոցիաներս պահել, վանկարկումները արեցի։ Լսեցին, շրջվեցին ու նայեցին զզվանք արտահայտող դեմքերով։ Ի՞նչ բարոյականություն ունեն գան ու այս զոհված երեխաների շիրիմերի մոտ կապիկություն անեն։ Սա երկու տարբեր իրականություններ են: Գոնե այնքան բարոյականություն ունենան այս օրերին չգան: Մենք առավոտից հիշում ենք՝ այս պահին ինչ էինք անում, այս պահին ով զոհվեց, որ լուրը ստացանք: Այստեղ մեր երեխաներն են, որոնք հանուն հայրենիքի զոհվել են։ Իրենք եկել են լայնաբերան ժպիտներով, կանայք սպիտակ կոստյումներով։ Ժպիտները երեսներին գնում են հարգանքի տուրք մատուցելու»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։