Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Ժողովրդի ներկայությունը ուղիղ պատասխան է թե՛ մեր թշնամիներին, թե՛ նրանց խամաճիկ` Հայաստանի կառավարությանը, ում թվում էր, որ այլևս կարող է փակել արցախյան էջը կամ ուրանալ Հայոց ցեղասպանությունը»,- Հանրապետության հրապարակում մեկնարկող Ջահերով երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այս եղանակային պայմաններում մեր ժողովրդի ներկայությունը այս հրապարակում ուղերձ է ամբողջ աշխարհին և մեր թշնամի պետութուններին, որ Հայաստանի իշխանությունների հետ փակ դռների հետևում ցանկացած պայմնավորվածություն հայ ժողովրդի հետ պայմնավորածություն չէ։
Մեր ժողովուրդն էսօր մեկ անգամ ևս փաստեց, որ տեր է իր դատին, տեր է պահանջատիրությանը, հայ ժողովրդի հավաքական իրավունքներին»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ Ջահերով երթը միայն Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար չէ, ալ նաև պահանաջատիրության երթ է, ինչը փաստում է նաև բազմությունը՝ իր ներկայությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում: