կարևոր
574 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-23 23:05
Հասարակություն

Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, և Փաշինյանն իրավունք չունի նրան փոխել. Սեմյոն Բաղդասարով

Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, և Փաշինյանն իրավունք չունի նրան փոխել. Սեմյոն Բաղդասարով

Փաշինյանը խնդիրն են դնում ոչնչացնել Հայաստանն ու հայ ժողովրդին, և մենք պարտավոր ենք ակտիվություն ցուցաբերել և «ոչ» ասել ներկա իշխանություններին: Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը:

«Ցանկացած ցնցում կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների։ Դրանից խուսափելու համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի նոր ընտրությունները հնարավորինս արդար կայանան, որպեսզի ընտրակեղծիքներ թույլ չտան։ Իսկ նրանք կձգտեն դրան։ Օրինական ճանապարհով իշխանափոխությունը կախված է մեր բոլորից։ Բոլոր նրանցից, ովքեր շահագրգռված են, որ Հայաստանը պահպանվի, և որ պահպանվի հայ ազգի հիմքերից մեկը՝ հայկական եկեղեցին։ Ի վերջո, նրանք պարզապես չեն հարձակվում:  Սրանք սատանիստներ են, սատանայական աղանդի անդամներ: Եվ նրանք կշարունակեն իրենց գործը։ Քանի որ դա նման է քաղցկեղի ուռուցքի: Եթե այն ժամանակին օրինական ճանապարհով չկտրվի, այն կբազմապատկվի և կոչնչացնի ամբողջ Հայաստանը։ Այդ պատճառով յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչ կարող է անել դրա համար», – նշել է քաղաքագետը։

Սեմյոն Բաղդասարովն ընդգծել է, որ Հայաստանում, Սահմանադրության համաձայն, աշխարհիկ և կրոնական իշխանությունը բաժանված է, Իսկ Հայ Առաքելական եկեղեցին առանձնահատուկ դեր ունի ժողովրդի մշակութային և հոգևոր կյանքում:

«Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, և Փաշինյանն իրավունք չունի նրան փոխել», – նշել է քաղաքագետը: