Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը և նշել, որ Փաշինյանը երբեք ինքնակամ չի լքի իր պաշտոնը։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում այնտեղ, կոչվում է ապստամբություն, ապստամբություն ուզուրպատորի դեմ, դավաճանի իշխանության դեմ, երբ բնակչության տարբեր շերտեր գործադուլ են անում, հանրահավաքների են դուրս գալիս, ճանապարհներ փակում։ Սա Հայաստանի բնակչության գրեթե մեծ մասն է, և դա խոսում է այն մասին, որ Հայաստանում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին։
Մեկ անգամ ևս պարզաբանեմ միտքս. 2018-ին այդ մարդը իշխանության եկավ պետական հեղաշրջման արդյունքում, այնուհետև թուրք-բրիտանական հատուկ ծառայությունների աջակցությամբ և սխեմայով նա լեգիտիմացվեց կեղծ ընտրությունների միջոցով:
Այնուհետև ամերիկյան դեսպանատան վերահսկողության ներքո կեղծվեցին հերթական ընտրությունները։ Այդ մարդը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար։ Նա երբեք հրաժարական չի տա, նա չի ընդունի իմպիչմենտը, քանի որ ինքն իրեն չի պատկանում: Այս մարդը հավաքագրված է: Բազմաթիվ փաստեր կան, նրա հետ համագործակցում է թուրքական հետախուզությունը, ինչպես նաև բրիտանական ՄԻ-6-ը։ Իզուր չէ, որ փետրվարին Մյունխենում ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից անմիջապես հետո, ով Էրդողանի ընկերն է, Փաշինյանը սկսեց ակտիվորեն հանձնել այն ամենն, ինչ կարելի է։ Փաշինյանն այժմ կատարում է այդ խնդիրները։
Նրա առջև հստակ խնդիր է դրված հանձնել այն ամենն, ինչ կարելի է։ Հայաստանը, որպես պետություն, եթե գոյություն ունենա, ապա դա կլինի 5-6 հազար քառ. կմ Երևանի շուրջը, իսկ ավելի լավ է, եթե այն կլանվի և կոչվի Արևմտյան Ադրբեջան։ Նրա առջև հենց այդպիսի խնդիր է դրված, որին աջակցում են Թուրքիան, Բրիտանիան և ԱՄՆ-ն, որոնք օգնություն են ցուցաբերում։
Ես կարծում եմ, որ այժմ ամբողջ հայ բնակչությունը, և ոչ միայն հայերը, այնտեղ ապրում են նաև եզդիներ, հույներ, ասորիներ, բոլոր նրանք, ովքեր այնտեղ են ապրում, հասկանում են, որ իրենց հանձնում են բացահայտ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության, և այդ պատճառով էլ սկսվել են խռովությունները»,-ընդգծել է Բաղդասարովը։