Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վեթինգի գործընթաց սկսելու մասին: Այդ հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սկսել էր վեթինգի նախագիծ մշակել` ներգրավելով նաեւ տարբեր փորձագետների:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց նախագիծը գրեթե պատրաստ է եւ առաջիկայում կուղարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողով: Հանձնաժողովի «Իմ քայլ»-ական անդամներից շատերը երեկվա դրությամբ դեռեւս տեղյակ չէին` վեթինգի նախագիծը պատրաստ է, թե ոչ, սակայն, մեր տեղեկություններով, կառավարությունը նպատակ ունի մինչեւ հուլիս ներկայացնել նախագիծը, որն արդեն մինչ հուլիսի 10-15-ը կընդունվի առաջին ընթերցմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեթինգի ենթարկող մարմինը լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը հիմա վերակազմավորման փուլում է:
Բացի այդ, ՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրների վկայությամբ` մինչեւ դատավորներին վեթինգի ենթարկելու գործընթացի պաշտոնական մեկնարկը ՀՀ իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի, նրանց արած գործերի մասին ինֆորմացիա հավաքել:
Ըստ էության, այս տեղեկությունները հավաքվում են, որպեսզի ներկայացվեն ԲԴԽ նոր կազմին, որպեսզի նրանք վեթինգի ենթարկեն դատավորներին եւ ամենատարբեր պատիժների միջոցով դադարեցնեն որոշ դատավորների լիազորությունները»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: