|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության լուծումն իրեն թվում էր բոլորից «ամենահեշտը», սակայն իրավիճակը բարդ է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ասել եմ, որ այս հակամարտության կարգավորումը պետք է դառնա բոլորից ամենահեշտը, քանի որ հիանալի շփում ունեմ Վլադիմիր Պուտինի հետ... Սակայն իրավիճակը բարդ է, քանի որ նրա և Վլադիմիր Զելենսկու միջև ատելությունը շատ-շատ է», - ասել է ԱՄՆ նախագահը WABC ռադիոկայանին տված հարցազրույցում:
Թրամփի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը հասնելու հարցում ինքը նախկինի պես վճռական է տրամադրված:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ գագաթնաժողովը կկայանա: