|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, նա չի արժանանում նաև ռուսական կոշտ հակազդեցության (Մատվիենկոն և Օվերչուկը գալիս են Հայաստան)։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» զգային–քաղաքացիական միավորումը։
«Ռուսները չեն ընդդիմանում միջանցքի բացմանը, Իրանի իշխանության գործադիր թևը ևս չափավոր է արձագանքում դրան: Հաջորդ տարի` ընտրություններից առաջ, Փաշինյանը Երևանում եվրոպական քաղաքական համայնքի համաժողով կանցկացնի, միգուցե Մակրոնը, Մերցը և այլք գան ու ողջունեն «իրենց եղբորը»:
Մյուս կողմից, հասարակության մինչև 60 տոկոսն անտարբեր կամ չկողմնորոշված է: Ընդդիմության առանձին ուժերի վարկանիշերն էլ առանձնապես գոհացուցիչ չեն:
Բայց, այնուամենայնիվ, այս ամենին պետք է հակազդել ընտրություններին ընդառաջ խիստ կազմակերպված գնալով և մրցունակ այլընտրանքային առաջարկով»: