կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 22:15
Հասարակություն

ՀՀ օրենսդիրն ու գործադիրը աչք են փակում գազատարի պայթեցման վրա՝ լպրծուն քաղաքական գիծը պահելու համար. դիտարկում

ՀՀ օրենսդիրն ու գործադիրը աչք են փակում գազատարի պայթեցման վրա՝ լպրծուն քաղաքական գիծը պահելու համար. դիտարկում
Վարձկանների և ահաբեկչական խմբավորումների հետ սերտորեն համագործակցող թուրք-ադրբեջանական տանդեմը, որն ի դեպ նույն ձեռագրով սատարում է նաև Զելենսկիի իշխանությանը, Արցախ մտնող գազատարը պայթեցնելով, ըստ էության, քայլ է անում ՌԴ-ի դեմ, որի խաղաղապահ ուժերը տեղակայված են Արցախում։ Այս ագրեսիայի դեմ, ՀՀ գործադիրն ու օրենսդիրը հերթական անգամ աչք են փակում, որովհետև իրենց թվում է քար լռությամբ, դիտորդի կարգավիճակ ունենալով, այս պայթունավտանգ զարգացումների համատեքստում, կկարողանան պահել իրենց լպրձուն քաղաքական գիծը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ լավ հասկանում է, որ թեև իրենց հաջողվեց իրենց գովերգող, պրոթուրքական այս խմբակ-իշխանության օգնությամբ օկուպացնել Արցախը և այդպիսով՝ Հարավային Կովկասում գերակա դիրք զբաղեցնել , միևնույնն է տարածաշրջանից դուրս շպրտվելու իրենց ժամանակը մոտենում է։
 
Ցեղասպան պետությունը չի կարող խաղաղություն բերել մեր տարածաշրջանին։
 
Կայուն խաղաղություն կարող է և պետք է բերի միայն ազգային իշխանությամբ Հայաստանը։ Իսկ այդ խաղաղությունը, բոլորն էլ լավ գիտակցում են, որ ռեալ կարող է լինել միայն այս պրոթուրքական իշխանությունից ազատվելու դեպքում։
 
Այս ամենը շատ լավ գիտեն և մեր դաշնակիցները, և թշնամիները, իսկ այս իրավիճակում մեր ժողովուրդն արդեն ինքը պետք է որոշի, պայքարել հանուն խաղաղությա՞ն, թե՞ պառակտված մնալով՝ դառնալ գործիք այս կամ այն քաղաքական միավորի ձեռքին։
 
Պետք է հստակ գիտակցել, որ քաղաքական շահը կարող է փոփոխվել, բայց Հայրենքը ու Խաղաղությունը մնայուն արժեքներ են, որոնց համար բոլորս միասին պետք է Ուժ դառնանք։
 
Գևորգ Գևորգյան
 
«Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ,

ռազմական գործիչ