Փոխարժեքներ
04 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Կառավարությունն այսօր Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակեց նույն մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին: Վերջինս Մեծամոր համայնքի ղեկավար էր ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով:
Hetq.am-ը գրում է, որ Վահրամ Խաչատրյանի «թռիչքային» կարիերան սկսվել է 2018թ. իշխանափոխությունից հետո: Նախկին իշխանությունների օրոք Վ. Խաչատրյանը «Հանրապետական» կուսակցության անդամ էր և 2016թ. ընտրվել էր Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավար:
2018թ. իշխանափոխության օրերին Վ. Խաչատրյանը հայտարարեց, թե դադարեցնում է ՀՀԿ-ին անդամակցությունը և միանում է ժողովրդին: Դեռևս 2018թ. մայիսի 8-ին «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, թե իրեն այլևս հանրապետական չի համարում:
«Կուսակցական տոմսս վայր եմ դրել: Կուսակցությունից հրաժարվեցի, քանի որ ժողովրդիս կողքին եմ եղել, պատճառը միայն դա է եղել: Ճիշտն ասած՝ կուսակցությունն իմ համար երկրորդական բան է, դրա համար կարևորություն չեմ տալիս»,- ասել էր Վահրամ Խաչատրյանը:
Կուսակցական լինելը չկարևորող Վահրամ Խաչատրյանն այժմ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ. հունիսի 29-ի որոշմամբ Վահրամ Խաչատրյանին նշանակեց Արմավիրի մարզպետի տեղակալ, իսկ ամիսներ անց՝ նոյեմբերի 2-ին, վարչապետի որոշմամբ նա նշանակվեց Մեծամոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատվելով մարզպետի տեղակալի պաշտոնից: Դրանից հետո էլ, Մեծամոր համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, ընտրվել է համայնքի ղեկավար:
Նշենք, որ Արմավիրի մարզպետի պաշտոնը թափուր է 2025թ. հուլիսից, երբ մարզպետ Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Պաշտոնյայի կինը հայտարարագրեր չի ներկայացնում
Վահրամ Խաչատրյանն առաջին անգամ գույքի, եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 2020թ.-ին, երբ Նորակերտ համայնքի ղեկավարն էր: Այդ ժամանակ հայտարարագրել էր միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող 4 միավոր անշարժ գույք՝ ավտոտնակ և 2 հողամաս Նորապատ գյուղում, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն Արմավիր քաղաքում: Ի դեպ, հողամասերից մեկը, ըստ հայտարարագրի, 2020թ. գնել է ընդամենը 100 հազ. դրամով:
Վ. Խաչատրյանը հայտարարագրել է նաև TOYOTA և CITROEN մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ ունեցած BMW մակնիշի ավտոմեքենան 2020թ. վաճառել է 6 մլն դրամով:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։