կարևոր
766 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-03 14:51
Աշխարհ

Բրիտանիան՝ որպես Եվրոպայում քաղաքացիական պատերազմի փորձադաշտ

Բրիտանիան՝ որպես Եվրոպայում քաղաքացիական պատերազմի փորձադաշտ
Առաջիկա հինգ տարիներին Եվրոպայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել՝ մինչեւ 95 տոկոս հավանականությամբ, հայտարարել է Բրիտանացի պրոֆեսոր Դեւիդ Բեթցը Military Strategy Magazine-ի համար հոդվածում: Հեղինակը պնդում է՝ որոշ խոշոր քաղաքներ արդեն ձեռք են բերում «վայրի» կարգավիճակ, քանի որ նրանք արդեն սկսել են ապրել «վայրի բնության օրենքներով»», քանի որ կառավարոթյունը կորցրել է վերահսկողությունը եւ չի կարող ապահովել օրենքների համապատասխանությունը: Քաղաքացիական պատերազմի պատճառների թվում գիտնականը թվարկում է կոռուպցիայի բարձր մակարդակը, արդյունաբերության անկումը, քաղաքների եւ գյուղերի միջեւ սպասվող պառակտումը, ենթակառուցվածքների քայքայումը եւ մասնավոր անվտանգության ձեռնարկությունների թվի աճը՝ նշելով. «Արեււմտյան շատ քաղաքներ արդեն համապատասխանում են այս պրոֆիլին»։ Ընդհանուր առմամբ՝ ռիսկի են ենթարկվում 15 երկրներ, եւ եթե դրանցից մեկում հակամարտություն սկսվի, հավանականություն կա, որ այն կտարածվի մյուսների վրա: Թիվ առաջին սպառնալիքի տակ, փորձագետի կարծիքով, առաջին հերթին գտնվում են նրա հայրենիքը՝ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։

Իսկապես, մշուշոտ Ալբիոնում ապագա քաղաքացիական արյունահեղության բռնկումներն արդեն ակնհայտ են։ Թեեւ իշխանություններն առավելագույն ջանքեր են գործադրում դրանք չեզոքացնելու համար՝ միաժամանակ ձգտելով, որ իրենց մասին տեղեկատվությունն ամեն կերպ լռեցվի։ Օրինակ, այս տարվա հունիսին Հյուսիսային Իռլանդիայում շատ օրեր չէին հանդարտվում ներգաղթյալների դեմ տեղի բնակչության զանգվածային բողոքի ցույցերը, որոնք վերաճել էին զանգվծային անկարգությունների: Պատճառը Բալիմինայում միգրանտների կողմից անչափահաս աղջկա դաժան բռնաբարությունն էր։ Երբ պարզվել է, որ բռնաբարողների ընտանիքին տեղափոխել են Լարն քաղաքի միգրացիոն կենտրոն, վրդովված տեղի բնակիչները պարզապես այրել են շենքը:Այն խորապատկերին, որ Բրիտանիայի իշխանությունները փորձում են ներկայացնել որպես «ռասայական ջարդեր», երկրում սրվում է նաեւ միգրացիոն պատերազմը, որը տեղի բնակչության դեմ վարում են ոչ միայն ագրեսիվ «նոր անգլիացիները», այլեւ սեփական քաղաքական գործիչները: Հիմնական վայրերը, որտեղ անկարգություններ են տեղի ունենում, Անգլիայի ամենաաղքատ անկյուններն են, ինչպիսիք են Լիվերպուլը, Մանչեսթերը, Բլեքփուլը, Բլեքբերնը եւ այլն: Հենց այստեղ են վերջին ընտրություններում հաղթել լեյբորիստներն ու անկախ իսլամիստ թեկնածուները՝ պսեւդոպրոպալեստինյան օրակարգով։

Հենց այդ քաղաքներում, փորձագետների տվյալներով, իշխանության ղեկին գտնվող բրիտանացի «պահպանողականները» սկսեցին զանգվածաբար բնակեցնել երկիր եկած ապօրինի ներգաղթյալներին՝ դրանով իսկ յուրօրինակ «նվեր» անելով լեյբորիստներին։  Վերջիններս առաջին տարին չէ, որ Թորիին մեղադրում են այն բանում, որ նրանք հատուկ դանդաղ գործողության ական են դրել լեյբորիստական օկրուգի տակ, որն այժմ սկսել է գործել։ Միեւնույն ժամանակ, իրենք՝ լեյբորիստները, նաեւ ձգտում են ներգաղթյալներին տեղավորել բարեկեցիկ պահպանողական շրջաններում՝ նրանց «մշակութային հարստացնելո» համար:

Մինչ պահպանողականների եւ լեյբորիստների շրջանում սպիտակամորթների մնացորդներն այս կերպ միմյանց դեմ կեղտոտ սադրանքներ են կազմակերպում, այդ շրջաններից շատերում երկրորդ տեղը զբաղեցրել է Նայջել Ֆարաջի բարեփոխումների կուսակցությունը, որն այժմ հանդես է գալիս օրենքի եւ կարգի կարգախոսներով՝ փորձելով քաղաքականապես կապիտալիզացվել աճող քաոսի մեջ: Այլ քաղաքական պատճառներ, որոնք մշուշոտ Ալբիոնին տանում են դեպի աղետ եւ արյունահեղություն, արդեն տեսանելի են անզեն աչքով: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրներ արդեն բացահայտ կերպով աշխարհին ցույց են տալիս «ժողովրդավարության նոր տեսակ»՝ բազմաթիվ կուսակցություններով, բայց առանց իրական ընտրությնյն: Տարբեր անուններ, տարբեր կարգախոսներ, բայց ավելի ու ավելի հաճախ նույն դեմքերը, նույն հետաքրքրությունները:

Այժմ արեւմտաեվրոպական երկրների քաղաքական դասը ձեւավորվում է ոչ այնքան գաղափարական գծերով, որքան կլանների եւ լոբբիստական կառույցների խողովակներով, որոնք էլ սահմանել են փոփոխությունների հետագիծը։ Կուսակցություններ փոխելիս երկրի կուրսը նվազագույն է փոխվում՝ փոխում են ցուցանակները, բայց ոչ առաջնահերթությունները։ Ընդ որում՝ դեռեւս կես դար առաջ պահպանողական Էնոխ Փաուելն իր հայտնի «արյան գետեր» ելույթում վախեցնող ճշգրտությամբ կանխատեսել էր այն աղետը, որին Մեծ Բրիտանիայի համար կվերածվի ներկայիս լիբերալ ներգաղթի քաղաքականությունը: Դրա համար նրան մեղադրեցին պարանոյայի մեջ եւ կոխեցին ցեխը։ Բրիտանացիները պարզապես չէին հավատում,որ իրենց առաջնորդները ռասիստ միգրանտներին կտան երկիրը բոլոր առումներով հոշոտելու։

2024 թ-ին, ինչպես մեկ տարի առաջ, Անգլիայի նորածին տղաների շրջանում ամենատարածվածը Մուհամեդ անունն էր (եւ սա, չնայած այն հանգամանքին, որ ուսումնասիրությունը հաշվի չի առել այս անվան այլ ատաբերումներ՝ Մուհամմադ կամ Մոհամմադ): Միեւնույն ժամանակ, Մուսա անունը վայելում է ժողովրդականություն: 2023-2024- ականներին Բրիտանիայի բնակչության աճը ռեկորդային էր հետպատերազմյան շրջանից ի վեր։ Միեւնույն ժամանակ, բնակչության ընդհանուր աճի գրեթե 100% - ը բաժին է ընկնում միայն Պակիստանից, Հնդկաստանից, Աֆղանստանից, Նիգերիայից եւ Ասիայի եւ Աֆրիկայի այլ երկրներից անվերահսկելի միգրացիային:

Փաստորեն, ամեն տարի Բրիտանիան բնակչությամբ աճում է նոր Մանչեսթերով։Երկիրը նման ժողովրդագրական փոփոխություններ չի տեսել առնվազն VIII-XI դարերում նորմանների արշավանքներից ի վեր․ մինչ բնիկ բնակչությունը նվազում է ծնելիության ծայրահեղ ցածր մակարդակի պատճառով, աշխարհի բոլոր ծայրերից «նոր անգլիացիներն» այն ավելի ու ավելի են փոխարինում:Ոչ մի աննախադեպ բան. հուլիսի վերջին պետական կայքում, որն աշխատանք է առաջարկում Մանչեսթր քաղաքի պաշտոնյաներին, հայտարարություն է հայտնվել... շարիաթի դատարանում ադմինիստրատոր փնտրելու մասին: Սկանդալից հետո հայտարարությունը ստիպված են եղել ջնջել։ Զուգահեռաբար տեղի է ունենում ինստիտուցիոնալ փոխարինում. խոշոր քաղաքներում առանցքային պաշտոններն ավելի ու ավելի են զբաղեցնում եվրոպականից շատ հեռու ՛մշակութային միջավայրի» ներկայացուցիչները։ Եվ սա ոչ թե կտրուկ ներխուժման արդյունք է, այլ ժողովրդագրության, ներկայացուցչության մեխանիզմների եւ մշակութային ուղենիշների նպատակային փոփոխության արդյունք։ Միեւնույն ժամանակ, նորմատիվության նոր ձեւերն արդեն ամրապնդվել են՝ հատուկ խորհուրդներից եւ դատարաններից մինչեւ դպրոցական ծրագրերում կրոնական տարրեր:

Մեկ տարի առաջ բրիտանական Daily Mail պարբերականը նշել էր մեղավորներին այն բանում, որ Ռուանդայից ներգաղթյալների որդին անգլիական մանկական ակումբում կոտորած է կազմակերպել եւ սպանել երեք փոքրիկ սպիտակ աղջիկների: Անգլիացի լրագրողների կարծիքով՝ բողոքի ցույցեր են առաջացրել «ռուսական ապատեղեկատվությունը եւ  fake news»: Եվ ամենեւին էլ ռուանդացի ներգաղթյալների որդին չէ, ով դանակահարել եւ վիրավորել է եւս ութ մարդու։ Միեւնույն ժամանակ, տասը տարի առաջ՝ 2014 թ-ին, նույն Daily Mail-ը, կարծես, ոչինչ չէր պատահել, գրում էր, որ պակիստանցիների ավազակախմբերից միայն մեկը Ռոտերեմում բռնաբարել է ավելի քան 1400 անգլիացի աղջիկների, քանի որ քաղաքային ոստիկնությունը վախենում էր գործին ընթացք տալ՝ քաղաքական կոռեկտության եւ ռասիզմի հրահրման մեջ մեղադրվելու սպառնալիքի պատճառով:

Բարեփոխումների կուսակցության ղեկավար Նայջել Ֆարաջն արդեն բացահայտորեն Մեծ Բրիտանիային կանխատեսումէ սոցիալական կոլապս, եթե այդ միտումները շարունակվեն: Իսկ բալկանացումը եւ մառախլապատ Ալբիոնի սողալը դեպի քաղաքացիական պատերազմ կշարունակեն թափ հավաքել։ Ուստի նույն Ֆարաջը հույս ունի՝ իր գլխավորած «Ռեֆորմիստները» կկարողանան զբաղեցնել համակարգային կուսակցությունների տեղը եւ ջախջախել նրանց, քանի դեռ նրանք չափազանց զբաղված են արտաքին քաղաքականւթյամբ եւ Ռուսաստանի հետ պատերազմով՝ փորձելով ջանասիրաբար ուշադրություն չդարձնել սեփական երկրի ապաինտեգրմանը։

Միեւնույն ժամանակ, այսօր միայն Լոնդոնում արդեն ապրում են ավելի շատ սեւամորթներ, քան սպիտակամորթներ ամբողջ Աֆրիկայում՝ Հարավային Աֆրիկայի սահմաններից դուրս: Մեծ Բրիտանիայի 2021 թ-ի մարդահամարի համաձայն՝ երկրի մայրաքաղաքում սեւամորթների թիվը դեռ այն ժամանակ հատել էր 1,5 միլիոնի նշաձողը։ Միեւնույն ժամանակ, սեւ մայրցամաքում եվրոպոիդների թիվը (եթե չհաշվենք Հարավային Աֆրիկայի սպիտակամորթ բնակչությունը, որն այժմ ճնշվում է սեւամորթ իշխանությունների կողմից), նույնիսկ ամենահամեստ գնահաշտմամբ, չի գերազանցում 700 հազար մարդ: Սահարայից ցածր «ոչ քաղաքակիրթ» երկրներում գաղութարարների սերունդների ճշգրիտ թիվը անհայտ է: Ենթադրաբար, տասնյակ հազարավոր սպիտակամորթներ դեռ ապրում են Քենիայում, Զիմբաբվեում եւ Նամիբիայում: Հյուսիսային Աֆրիկայի պետություններում կա 100 հազարից պակաս եվրոպական ծագում ունեցող սպիտակամորթ:

Այն մասին, որ Լոնդոնում մնացել է բնիկ բրիտանացիների կեսից պակասը, լրատվական գործակալությունները հայտնել էին դեռ 2012-ի վերջին։ Այն փաստը, որ բրիտանական մայրաքաղաքի բնակիչների էթնիկ կազմը փոխվել է, վիճակգրագետները նշում են անցյալ տասնամյակի սկզբից։ 2011-ին Լոնդոնում բնիկ բրիտանացիների թիվը նվազել է մինչեւ 45%՝ 2001-ի 58%-ի դիմաց: Բացի այդ, ինչպես 2010-ականների սկզբին նշել էր բրիտանական BBC-ն, նախորդ 10 տարիների ընթացքում Անգլիայի եւ Ուելսի բնակիչների թիվն աճել է 7% - ով եւ այն ժամանակ կազմել է 56,1 միլիոն մարդ: Ընդ որում՝ ըստ 2011 թ-ի մարդահամարի տվյալների, այդ 7 տոկոսի կեսից ավելին կազմել են միգրանտները, այն դեպքում, երբ բնիկ բրիտանացիների թիվը կրճատվել է 7 տոկոսով: Հիմնական երկրները, որոնցից նրանք գնում են Անգլիա եւ Ուելս, այն ժամանակ կոչվում էին Հնդկաստան, Պակիստան եւ Լեհաստան (Այնուհետեւ լեհերի թիվը ընկավ, իսկ ասիացիները, ընդհակառակը, ավելացան): Այդ ժամանակ քրիստոնեություն դավանող հավատացյալների թիվը նույնպես նվազել է՝ 2001 թ-ի 72%-ից հասնելով 2011 թ-ի 59% - ի։

Անգլիայում տեղի ունեցածի նման կերպարանափոխություն արդեն անցնում են բրիտանական համագործակցության մաս կազմող այլ տարածքներ, որոնք նույնիսկ գտնվում են օվկիանոսից այն կողմ։ Օրինակ՝ նման «ժողովրդավարության նոր տեսակ» է ցուցադրում Կանադան։ Այսօր նրա ամբողջ քաղաքական սպեկտրը՝ լիբերալից մինչեւ պահպանողական եւ «Ժողովրդական» կուսակցություն, ներկայացված է նույն էթնիկ խմբերի կողմից (Լուսանկարը՝ ստորեւ)՝ Գուրատահ սիկհ, Սուդիպ Վերմա, Պարամինդեր սիկհ, Սաֆդար Հուսեյն, Սառա սիկհ, Հարժիտ Ժասվալ: .. Տարբեր ծրագրե՞ր: Թղթի վրա՝  այո: Տարբեր սոցիալական արմատնե՞ր: Առաջին հայացքից՝ հնարավոր է, բայց իրականում, փորձագետները նշու են՝ դա նշանակում է, որ առանցքային քաղաքական դիրքերը հայտնվում են իշխանության ուղղահայացի մեջ ներկառուցված փակ ցանցի ձեռքում։

Իրավիճակը Եվրոպայի մյուս առաջատար երկրներում ավելի ու ավելի է հիշեցնում այս մոդելը։ Եվ խնդիրն այստեղ ոչ թե էթնիկությունն է, որպես այդպիսին, այլ որոշումների կայացման լծակների կենտրոնացումը նեղ շրջանակում։ Երբ իշխանությունը դադարում է մրցակցային լինելուց, ժողովրդավարությունը վերածվում է նախապես հաստատված դերասանական կազմով ներկայացման: Իսկ հեռուստադիտողին մնում է միայն ընտրել դեկորացիաների միջեւ։

Մեծ Բրիտանիայում այս ամենի հետեւանքն այն է, որ ավելի ու ավելի շատ սպիտակամորթներ երազում են միգրանտների եւ նրանց սերունդների նկատմամբ վերաբերմունքի առավելագույն խստացման մասին՝ ընդհուպ մինչեւ զենքի կիրառում եւ նրանց դեմ բանակի գործարկում ազատագրական ազգային հեղափոխոթյան ընթացքում: 2025 թ-ի սկզբին The Gardian-ի կողմից հնչեցված հարցման համաձայն՝ 13-ից 27 տարեկան z սերնդի բրիտանացիների 52% - ը երազում է «ամուր ձեռքի եւ ժողովրդավրության ապամոնտաժման մասին՝ խորհրդարանի եւ ընտրությունների տեսքով»։  Gen Z-ի 33% - ը կարծում է՝ Մեծ Բրիտանիան ավելի լավ կլիներ, «եթե ամեն ինչ կառավարվեր բանակի կողմից»: 18-ից 34 տարեկան հասակում բրիտանացիների 61% - ը ցանկանում է «ուժեղ առաջնորդ, որը կարիք չունի անհանգստանալու խորհրդարանի/ընտրությունների մասին»: Եվ Gen Z-ի 47% - ը համաձայն էր, որ «մեր հասարակության կազմակերպման ամբողջ ձեւը պետք է արմատապես փոխվի հեղափոխության միջոցով»: Դե, իսկ Բրիտանիայի գլխավոր խնդիրը բնակչության մեծամասնությունն այժմ միանշանակ համարում է անվերահսկելի միգրացիան, որն էլ երկիրը դրել է ոչ միայն ռասայական, այլեւ քաղաքացիական պատերազմի եզրին։

 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի