կարևոր
1279 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-09 14:32
Հասարակություն

Մեր հանրությունը փորձադաշտ չի, լուծեք խնդիրները, հետո նոր համակարգ բերեք․ Ավետիսյան

Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել։

«Այս նախագծով առաջարկվող կարգավորումը բավականին քննարկվող է։ Վերաբերվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի փուլային ներդրմանը։ Եթե քաղաքացիները ձեզ չեն դիմում իրենց խնդիրներով, դա չի նշանակում, որ չունեն խնդիրներ, պարզապես այլևս հույս չունեն, որ կլուծեք։ Սիրելի հայրենակիցներ ձեզանից շատերը այս տարի պետք է ներկայացնեն եկամուտների համընդհանուր հայտարարագիր։ Մեր տատիկ պապիկները, ովքեր պետությունից այլ գումար չեն ստանում,միայն թոշակներ են ստանում, պետք է մտնեն այդ համակարգ, հաստատեն պետության իրենց տված թոշակի չափը, որովհետև հակառակ պարագայում կեթարկվեն վարչական պատասխանատվության։ Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս պարտադրանքից, մինչև խնդիրների վերջնական լուծելը, մեն հանրությունը փորձադաշտ չի, լուծեք խնդիրները, ամողջացրեք, հետո համակարգ ներդրեք»,- այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում