|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
ԱԳ նախարար Մնացականյանը կարեւորել է ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը եւ այս ուղղությամբ ԱՄՆ եւ մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է հրադադարի ամրապնդման եւ ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտութունը:
ԱՄՆ նախագահի խորհրդականը եւ Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության օրակարգային հարցերին:
Զրուցակիցները հանդես են եկել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ խորացնելու պատրաստակամությամբ: